Վերաքննիչ դատարանը հոկտեմբերի 24-ին քննում էր նաեւ «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանի գործով բողոքը:
Նրա պաշտպան Հովիկ Արսենյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դատարանը մերժել է բողոքը՝ Դավիթ Հովհաննիսյանը կշարունակի մնալ կալանքի տակ:
«Մտածում եմ՝ առաջիկա օրերի ընթացքում տեղի կունենա ամփոփում, եւ այնուամենայնիվ, իմ պաշտպանյալին կազատեն, որովհետեւ այլեւս որեւէ հիմք գոյություն չունի՝ բոլորը ջրի երես է դուրս եկել, ամեն ինչ պարզվել է: Չեմ կարծում, թե կմիջնորդեն, որպեսզի դատարանը հերթական անգամ խափանման միջոց կալանքը` երկարեցնի»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ Դավիթ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ