ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 24-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադիին:
Վ. Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար՝ ակնկալելով, որ հետագա գործակցությունն ավելի կամրապնդվի և է՛լ ավելի բարձր մակարդակի վրա կդրվի:
Իրանի դեսպանը շնորհավորեց նախարարին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նա հույս հայտնեց, որ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն:
Դեսպանը հայտնեց, որ առաջիկայում նախատեսվում է նաև ԻԻՀ կապի նախարարի այցը Հայաստան:
Կարդացեք նաև
Նախարարը պատրաստակամություն հայտնեց ընդունել իր գործընկերոջը և քննարկել կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներին առնչվող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր:
Կողմերը քննարկեցին նաև ճանապարհաշինության, երկաթուղու, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն