Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Գերավետյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Հոկտեմբեր 24,2016 19:44

Վերաքննիչ քրեական դատարանը հոկտեմբերի 24-ին քննում էր նաեւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարդան Գերավետյանի կալանքի երկարաձգման գործով բողոք:

Նրա պաշտպան Դավիթ Գյուրջյանը Aravot.am-ին հայտնեց, որ դատարանը մերժել է իրենց բողոքը՝ առաջին ատյանի դատարանի որոշումը ուժի մեջ թողնելով: Դավիթ Գյուրջյանը նշեց, որ Վարդան Գերավետյանը ներկա է եղել դատական նիստին, սակայն որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել:

Հետաքրքրվեցինք, թե արդյոք պատրաստվում է գրավի միջնորդություն ներկայացնել, Դավիթ Գյուրջյանը պատասխանեց, որ արդեն ներկայացրել է եւ գրավի միջնորդությունն էլ է մերժվել: Փաստաբանը հավելեց, որ պատրաստվում է դատարանի որոշումը բողոքարկել Վճռաբեկ դատարան:

Հիշեցնենք՝ Վարդան Գերավետյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ պատանդ վերցնելը եւ 235 հոդվածի 3-րդ մասով՝ ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել եւ փոխադրելը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31