Այսօր ԱԺ-ում ՀՀ-ի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ օդային հաղորդակցության համաձայնագրի քննարկման ժամանակ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանին ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց բաց երկնքի քաղաքականությունից:
Նրա խոսքերով՝ «Ոնց որ այնքան էլ բաց չի, մի քիչ կիսաբաց է: Այդ բացը պետք է արդյունքներ տա, սպառողների համար ծառայության որակը պետք է ավելի բարելավի, գնագոյացումը եւ այլն: Հայաստան հասնել եւ այստեղից գնալ որեւէ եվրոպական երկիր տեւում է մոտավորապես 12-14 ժամ՝ լավագույն դեպքում: Բաց երկնքի քաղաքականությունից ինչ-որ տեղաշարժ զգացվո՞ւմ է, թե՞ չէ»:
Քաղավիացիայի պետը պատասխանեց, որ տեղաշարժ կա, եւ դա փաստ է. «Չթվա, որ գները ՀՀ-ում ավիատոմսերի գները էժան են եւ տեղ չկա աշխատելու: Տեղ կա աշխատելու, եւ տոմսերը եւս էժանանալու են: Թբիլիսիի հետ ենք մշտապես համեմատում: Կան ուղղություններ, որոնք Թբիլիսիից էժան են, կան ուղղություններ, որոնք Երեւանից էժան են: Եվրոպական ուղղությունների վա միգուցե տեղ-տեղ Հայաստանը ոչ այնքան մրցակցային դիրքում է, բայց դա պայմանավորված է կոմերցիոն շուկայական բնույթի հարցերով: Եթե չկա պահանջարկ, ավիաընկերությունը մուտք չի գործում չկա: Ստացվում է, որ ուղեւորները տվյալ կետ ուղեւորվում են երկրորդ քաղաքի միջոցով: Շատ դեպքերում՝ Մոսկվայով»:
Պարոն Ավետիսյանն ասաց, որ անցյալ տարվա սեպտեմբերի համեմատ ունենք 30 տոկոս ուղեւորահոսքի աճ: Նա նաեւ հայտարարեց. «Իհարկե, տոմսերի գների անկում կա: Մենք բոլորս մեզ վրա դա զգում ենք՝ որոշ ուղղությունների մասով: Որպես օրինակ, որը մեզ համար ամենապահանջված ուղղությունն է՝ Երեւան-Մոսկվա, տեսա, որ «Աէրոֆլոտը» սակագին է տվել հաջորդ շաբաթվա համար շուրջ 140-150 դոլարին համապատասխան վերադարձով տոմս: Եկեք ընդունենք, որ սա էժան է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ