Վերաքննիչ քրեական դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել «Սասնա ծռեր» խմբավորմանը օժանդակելու գործով մեղադրյալ Սերգեյ Հակոբյանին: Այս մասին Aravot.am-ի եւ «Ա1+»-ի հետ զրույցում ասաց վերջինիս պաշտպան Տիգրան Հայրապետյանը:
«Առաջին ատյանի դատարանը կալանքը երկարացրել էր 2 ամիս ժամկետով, բողոքարկվել էր դատական ակտը: Մենք այդ ժամանակ առաջին ատյանում գրավ կիրառելու միջնորդություն էինք ներկայացրել, ներկայացրել էինք պատշաճ փաստաթղթեր, երաշխավորություններ, դատարանը դա էլ էր մերժել: Նախագահող դատավոր Կարինե Ղազարյանը երկու անգամ նիստը հետաձգեց, մինչեւ դատախազի հիմնավորումները լսի: Դատախազը եկավ նույն հիմնավորումներն ասաց, որ առաջին ատյանի որոշումն օրինական է, հիմնավորումներն ասաց, որ կա հիմնավոր կասկած: Դատարանը որոշեց մեր բողոքը մասնակի բավարարել՝ գրավ կիրառելու մասով»,- ասաց նա:
Տիգրան Հայրապետյանը նշեց, որ Սերգեյ Հակոբյանը հեռախոսազանգ էր ստացել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից. «ՊՊԾ գնդից մեկը զանգահարել էր իր ծանոթին, այդ ծանոթը զանգահարել էր այդ տղային»:
Սերգեյ Հակոբյանը դեռ ազատության մեջ չէ՝ 1 միլիոն գրավը մուծելուց հետո ազատ կարձակվի: Տիգրան Հայրապետյանը նշեց, որ բավարար դատական ակտն էլ չկա, դատական ակտը ստանալուց հետո՝ առաջիկա օրերին, իր պաշտպանյալն ազատ կարձակվի:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
1 միլիոն… ի՞նչ… ՀՀ դրա՞մ, թէ…
որովհետեվ այս նոյն փաստաբանը 1 միլիոն տոլարի գրավով մըն ալ փորձեց մի այլ հաճախորդ դուրս հանել…