Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո Եղնուկյանի գործով 2 բողոք մերժվեց

Հոկտեմբեր 24,2016 19:22

Վերաքննիչ դատարանը հոկտեմբերի 24-ին քննում էր «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի գործով երկու բողոք: Առաջինը՝ կալանքի երկարացման վերաբերյալ էր, երկրորդը՝ խափանման միջոցը գրավով փոխելու:

Դատարանը երկու բողոքն էլ մերժել է: Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց, որ դատական նիստի ընթացքում Կարո Եղնուկյանը հայտարարությամբ է հանդես եկել. «Ասաց, որ մենք շրջապտույտ ենք կատարում: Նա ասաց դատարանին, թե ամեն անգամ, երբ մենք ասում ենք, որն է նյութը, երբ գալիս եք դատարան հայտարարություն եք անում, խնդրում ենք մատնանշել, միշտ քննիչները խուսափում են, ասում են՝ նախաքննական գաղտնիք է: Ասաց, որ ԱՄՆ-ում կիրառություն կա, երբ քննիչն ասում է՝ նախաքննական մարմին կա, դատարանը գոնե պետք է համոզվի, որ նման նյութ կա:Ասաց, եթե քննիչն անգամ բանավոր Ձեզ կասի, թե որ նյութն է գաղտնիք, որ ըստ էության, իմ դեմ ցուցմունք է տրված:

Դատախազը ասաց, որ դա նախաքննական գաղտնիք է, նախաքննական գաղտնիքները մենք չենք հրապարակում: Որեւէ նյութ չկար, որ Կարո Եղնուկյանը կարող է խոչընդոտել նախաքննությանը, որեւէ նյութ չկար, որ Կարո Եղնուկյանը կարող էր չներկայանալ: Ամեն դեպքում՝ առկա է պատգամավորների, բազմաթիվ հայտնի անձանց, այդ թվում՝ երկու նախկին մարդու իրավունքի պաշտպանների միջնորդությունները, որոնք բոլորն անտեսվեցին, եւ նաեւ գրավի աննախադեպ չափը (1 միլիոն դոլար) որեւէ ձեւով չգնահատվեց, հաշվի չառնվեց: Մեր կարծիքով՝ ակնհայտ անօրինական մոտեցում էր սա, քաղաքական մոտեցում է, եւ Եղնուկյանն իրեն համարում է քաղբանտարկյալ»:

Տիգրան Հայրապետյանը հավելեց, որ պատրաստվում է բողոք ներկայացնել. «Եղնուկյանը առաջարկում է չսպասել Վճռաբեկ դատարանին, հիմա արդեն եվրոպական դատարան բողոք ներկայացնել: Հնարավոր է՝ առանց Վճռաբեկ դատարան դիմելու դիմենք Եվրոպական դատարան, որովհետեւ առաջին կալանքով Վճռաբեկ դատարան դիմել ենք, դեռ պատասխան չկա: Վճռաբեկ դատարանը, որպես կանոն, կարող է մեկ տարի հետո անդրադառնալ այդ հայցին կամ չանդրադառնալ, այդ առումով՝ հնարավոր է, որ Եվրոպական դատարան դիմենք: Արդեն պարզ է դատարանի դիրքորոշումը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Եվրոպական Դատարան… Մի քիչ խելք գործածելով, նկատի առա՞ծ էք այդ ուղղությամբ ռիսկը, վտանգը…

    Եթէ այդ Դատարանը, օրինական այլազան նրբությունների հիման վրայ, ամբաստանեալի երազների համապատասխան որոշում չարձակէ, այլ հիմնականօրէն՝ կամ «ձերքերը լվանա» ու մէկդի քաշվի, կամ ել նոյնիսկ որոշ – տեսական, զուտ օրինական – հիմնավորումներ նշէ՝ Հայաստանի դատարանների որոշումների վերաբերեալ, պատկերացնո՞ւմ էք արդիւնքը… Այլեւս անհնար կը դառնա ասելը թէ այս գործում Հայաստանի դատարանների որոշումները կառավարությունից եկած ուղղակի թելադրանքներ են միայն… Եւ այսպէսով, Հայաստանի դատական վճիռները եւ օրինական գործընթացը ստանալու են Եւրոպական Դատարանի հաւանության դրոշմը:

    Նաեւ կա մի այլ, գործնական նկատողություն՝ Եւրոպական Դատարանի դիմումը ինքնին կարող է որ ա՛լ աւելի դանդաղեցնի Հայաստանի դատարանները առջեւ այս թղթածրարի առաջխաղացքը…

    Դատական ասուլիսներում տեղափոխված պրիմիտիվ ակտիվիզմի մարտավարությունից զատ, նամանաւանդ օրինապէս, մի այլ ու նոր անմիտ քայլ է լինելու՝ այս թղթածրարը տանիլ Եւրոպական դատարան:

    Մի խօսքով, ամբաստանյալի կարծիքների տեսակէտից անգամ՝ այդ քայլը ոչ միայն, ամէն դէպքում, իշխանությունների «ճիվերուն ալ չէ» (չգիտեմ, Հայաստանու կա՞ այս արտահայտությունը…), այլ կարող է նոյնիսկ անոնց ձեռնտու լինել, հատկապէս այս պարագային…

    Սակայն եթէ խելքի գործածություն լինէր այս ամբաստանյալի եւ իր մտերիմ շրջապատի կողմէ, արդէն այս ձերբակալությունը իսկ տեղի չէր ունենար:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31