Լրահոս
Օրվա լրահոսը

«Անի Մաջնունյանի սպանության գործով հետաքրքիր տեղեկություն է ի հայտ եկել». փաստաբան. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 24,2016 19:00

«Նա շատ հետաքրքիր տեղեկություն հայտնեց՝ գործով առանցքային վկայի՝ Աննա Միսակյանի վերաբերյալ: Այն է՝ Աննա Միսակյանը պարբերաբար եղել է Անի Մաջնունյանի տանը, նույնիսկ այն աստիճանի, որ Անի Մաջնունյանն իր կերակուրը պատրաստելու համար Աննային ուղարկել է խանութ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց հիրոմանտ, էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը:

Նշյալ տեղեկությունն այսօր դատարանին հայտնել էր Անի Մաջնունյանի մայրը՝ Լորետա Գյուլումյանը, որի հարցաքննությունն ընդհատվեց՝ ինքնազգացողությունը վատանալու պատճառով: Նա նշել էր, որ մի անգամ դստեր հետ խոսելիս հարցրել է՝ հաց կերե՞լ է: Անի Մաջնունյանն էլ պատասխանել է, որ ոչ, բայց հիմա Աննային այդ նպատակով կուղարկի խանութ:

Այս տեղեկությունը նորություն էր դատավարության կողմերի համար: Նախկինում նրանք ոչ մի վկայից չէին լսել, որ գործով վկա Աննա Միսակյանը մինչեւ Մաջնունյանի սպանությունը եղել է վերջինիս տանը:

Ի դեպ, մեղադրյալ Մուշեղ Մխիթարյանն այսօրվա նիստին եկել էր ձեռնափայտով: «Ասաց, որ ոտքի նյարդն է ձգվում, նեւրոզ ունի: Նախկինում խնդիրներ ունեցել է, թոքի հիվանդություն է տարել»,-տեղեկացրեց փաստաբանը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31