Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այսուհետ ԴԱՀԿ-ն իրավունք չունի բռնագանձել մարդու միակ տունը եւ թողնել նրան փողոցում՝ պարտքերի պատճառով. կառավարություն

Հոկտեմբեր 24,2016 18:47

Այսօր ԱԺ-ում Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը ներկայացրեց համահեղինակ, ՀՀԿ պատգամավոր Վահրամ Մկրտչյանը:

Վարձատուի պահանջով վարձակալության պայմանագիրը խզել, եթե վարձավճարը 2 անգամ ուշացրել է: Եթե վարձակալության պայմանագիր է կնքվել ինչ-որ ժամկետով եւ պայմանը խախտվել է մեկ անգամ 1-2 օրով, հաջորդ տարի նորից 1-2 օրով ուշացնում է, ս արդեն հիմք կարող է հանդիսանալ՝ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու:

Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ նախագիծը կարեւոր է, որ ոչ վարձակալն իր իրավունքները չարաշահի, ոչ էլ վարձակալը պատուհաս դառնա վարձակալի գլխին:

Փոխնախարարը նաեւ ներկայացրեց կառավարության հեղինակած «ԴԱՀԿ-ի մասին» ՀՀ օրենքում օրենքներում լրացում կատարելու մասին նախագիծը:

Նա ասաց, որ օրինագծի հիմնական նպատակն է, որ մարդուն իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու պատճառով չզրկել իր միակ կացարանից եւ չդարձնել անտուն: Ինչ պարտավորություն էլ որ նա խախտի՝ վերջում առնվազն պետք է հնարավորություն ունենա չմնալու փողոցներում: Անձը չպետք է իր «մեղքերի համար» պատասխան տա իր բնակվելու իրավունքի հաշվին: Այս կանոնից բացառություն է կազմում միայն, երբ անձը գրավադրել է իր միակ բնակարանը: Այս դեպքում անձը կամովի է մտել այդ պարտավորության տակ եւ ռիսկի տակ է դրել իր բնակվելու իրավունքը, կամ անձը պարտավորվել է վճարել ալիմենտ: Սրանք եզակի դեպքերն են:

«ԴԱՀԿ-ի մասին» օրենքով որոշակի գույքի ցանկ կար, որոնց վրա չէր կարող տարածվել բռնագանձումը, օրինակ՝ հաշմանդամության սայլակները, պարտապանի մասնագիտական գործիքները, օրինակ՝ ջութակահարի ջութակը, այս ցանկը հիմա ավելացնում են՝ միակ բնակարանը եւ հարակից հողամասը, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր եւ որի 75 տոկոսը հավասար կամ ցածր է ՀՀ-ի կողմից սահմանված միակ բնակարանի իրացման համար սահմանված նվազագույն գումարից, եւս չպետք է բռնագանձել:

75 տոկոս սահմանումը պայմանավորված է նրանով, որ ԴԱՀԿ-ում աճուրդի մեկնարկային գինը գույքի շուկայական գնի 75 տոկոսն է սահմանված:

Փոխնախարարը, պատասխանելով Միքայել Մելքումյանի հարցին, ասաց, որ նախագիծն ունի սոցիալական բնույթ. «Երբ գալիս է մի իրավիճակ, որ անձը չի կարողանում իր պարտավորությունը կատարել եւ հարցը դրված է, որ պետք է իր միակ անշարժ գույքը վաճառի, որ պարտքերը մարի եւ եթե այդ գույքն ավելի էժան է, քան կառավարության սահմանած գինը, այն չպետք է վաճառվի եւ մնա պարտապանին: Իսկ եթե անշարժ գույքը ավելի թանկ է, քան կառավարության որոշմամբ է սահմանված, ապա տարբերությունը վերադարձվում է պարտապանին՝ իր բնակարանային պահանջմունքները բավարարելու համար: Այսօր գործող օրենքով բնակարանը կարող է վերցնեն, ամեն անգամ աճուրդի դնեն, ամեն աճուրդի ժամանակ գինը լոտի 10 տոկոս իջեցնեն եւ գույքը գնեն շուկայականից 50 տոկոս ցածր գնով: Այդ 50 տոկոսից էլ պարտապանի պարտավորությունների չափով գումարը պահեն, հարկադիրի ծախսերը պահեն, տակը մնա չնչին գումար: Ի՞նչ անի պարտապանը, նա արդեն փողոցում է հայտնվում: Սա ենք ուզում բացառել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. հայկ says:

    հարգելի հեղինակ, «խաղտել» է գրվում այդ բառը, ոչ թէ «խ» ով

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31