Անցած շաբաթ օրը` հոկտեմբերի 22-ին Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում կեսարյան հատումով լույս աշխարհ եկավ Իջեւան քաղաքի բնակիչ Դավիթ Սահակյանի 7-րդ երեխան: Հոկտեմբերի 24-ին նորելուկին եւ նրա մայրիկին այցելել է տիկին Ռոզա Ծառուկյանը: Նորածինն ի պատիվ նրա կոչվել է Ռոզա: Նշենք, որ Ռոզա Ծառուկյանը նախկինում Սահակյանների ընտանիքին տան գույքի աջակցություն է ցուցաբերել:
Դավիթ Սահակյանը 6 անչափահաս տղա ունի, որոնք ծնվել են զույգերով, կեսարյան հատումով: Արծրունին եւ Սահակը ծնվել են 2007թ. փետրվարի 6-ին, Նորիկն ու Սարգիսը՝ 2010թ. նոյեմբերի 27-ին, Գագիկն ու Կամսարը՝ 2014թ. դեկտեմբերի 11-ին: Սահակյանների ընտանիքը մոտ 10 տարի բնակվում էր Իջեւան քաղաքում, Ռուսաստանում բնակվող բարեկամի բնակարանում:
Իրավաբանական բարձրագույն կրթություն ունեցող, ներկայումս Իջեւանի քաղաքապետարանի կոմունալ ձեռնարկությունում որպես իրավաբան աշխատող Դավիթ Սահակյանը սեփական տուն ունենալու խնդրանքով դիմել էր բազմաթիվ պաշտոնյաների եւ կազմակերպություների: Այս տարի Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր, «Երեւանի գարեջուր» ՓԲԸ խորհրդի նախագահ Հակոբ Հակոբյանն իր անձնական միջոցներից տրամադրեց 12 հազար 500 դոլարին համարժեք դրամ:
Նույնքան գումար պետական բյուջեի միջոցներից հատկացրեց (այժմ՝ նախկին) վարչապետ Հովիկ Աբրահամյանը, եւ Սահակյանների բազմազավակ ընտանիքի համար Իջեւանի Ասլանյան փողոցում գնվեց երկհարկանի առանձնատուն:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Հարգելիներս, ի՞նչ է նշանակում «երեք զույգ տղաներ», այսինքն` նրանք վե՞ցն են 🙂
Ներողություն, փաստորեն, նրանք իրոք վեցն են 🙂
Սրտանց շնորհավորուն ենք Դավիթին՝ փոքրիկին ցանկանալով անհոգ մանկություն:
Եվ մեկ հարց. «Ծիածան շինանյութ» ընկերությունն էլ վերանորոգել է բնակարանը, այդ մասին ինչու չէ խոսվում?)))))
https://m.youtube.com/watch?feature=youtu.be&v=ScuLo933iJs