Լրահոս
Օրվա լրահոսը

Նախանշվել են համագործակցության առաջիկա քայլերը   

Հոկտեմբեր 24,2016 18:01

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի մեծ հիվանդախնամ Դոմինիկ Արքայազն դե լա Ռոշֆուկո-Մոնբելիին։ Նախարարը բարձր է գնահատել աշխարհի տարբեր երկրներում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի մարդասիրական առաքելությունը և հույս հայտնել, որ այս այցը կնպաստի առողջապահության բնագավառում երկկողմ կապերի հաստատմանն ու զարգացմանը:

Դոմինիկ Արքայազն դե լա Ռոշֆուկո-Մոնբելին նախարարին ծանոթացրել է Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի կառույցների գործունեությանը, տարբեր երկրներում իրականացվող ծրագրերի ուղղվածությանը` նշելով որ հենվելով տեղի բժշկական կադրերի վրա, ներդնելով կառավարման լավագույն մշակույթ և ֆինանսների կառավարման թափանցիկություն, ինչպես նաև առաջնորդվելով միջազգային չափորոշիչներով` լուծում են նախանշված խնդիրները։

Լևոն Ալթունյանն իր հյուրին ներկայացրել է առողջապահության ոլորտում իրականացվող փոփոխությունները, մասնավորապես` ՀՀ կառավարության վերջերս հաստատված ծրագրով բժշկական հաստատություններին պետպատվերի գումարները կանխավճարի փոխարեն հետվճարման միջոցով տրամադրելը։ Դոմինիկ Արքայազն դե լա Ռոշֆուկո-Մոնբելին փաստել է, որ իրենց մոտ նույնպես կիրառվում է ֆինանսավորման նույն եղանակը։

«Այսօր խնդիր ունենք նաև միջազգային չափորոշիչներով հիվանդանոցների արդյունավետ կառավարման»,- ասել է նախարարը` կարևորելով նաև փորձի փոխանակումը, համագործակցությունը հանրային առողջապահության և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում։

Քննարկվել են նշված և այլ ոլորտներում համագործակցության առաջիկա հնարավոր քայլերը, դրանց զարգացման հեռանկարները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստորագրել համագործակցության հուշագիր, որի սահմաններում առաջիկայում կիրականացվի Հայաստանում նեոնատալ ծառայության գնահատում Ուխտի առաջատար մասնագետների կողմից, ովքեր այս ուղղությամբ մեծ փորձ են կուտակել։ Հետազոտության արդյունքում հնարավոր կլինի կյանքի կոչել ոլորտի համագործակցային ծրագրեր։

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ.Ժան Միշել Ուղուրլյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը։

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31