Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջվել է վերանայել «Մատաղիսի» գործով վերաքննիչ դատարանի վճիռը

Հոկտեմբեր 24,2016 17:39

2016 թ. մարտի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ կայացրեց «Մատաղիսի» գործով, որով ճանաչեց ՄԻԵԿ 3-րդ (Խոշտանգումների արգելում) և 5-րդ (Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) հոդվածներով նախատեսված իրավունքների խախտումները՝ արձանագրելով, որ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը 2004 թ. ապրիլի 19-24-ը ապօրինաբար զրկվել են ազատությունից և Պետությունը արդյունավետ քննություն չի իրականացրել նրանց խոշտանգումների ենթարկելու ուղղությամբ:

Մինչ այդ՝ 2005 թ. դեկտեմբերի 26-ի որոշմամբ Արայիկ Զալյանին, Մուսա Սերոբյանին և Ռազմիկ Սարգսյանին ապօրինաբար ազատությունից զրկելու և բռնությունների ենթարկելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՀ Գլխավոր դատախազությունը հրաժարվել էր քրեական գործ հարուցել՝ հիմք ընդունելով վերջիններիս դեմ հարուցված քրեական գործի շրջանակում Սյունիքի մարզի դատարանի կայացրած դատավճիռը, որով բռնությունների ենթարկվելու վերաբերյալ նրանց հայտարարությունների ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում դրանք համարվել են անհիմն, այն դեպքում, որ Սյունիքի մարզի դատարանը իրավասու չի եղել իր կողմից քննվող քրեական գործի սահմաններից դուրս քննություն իրականացնելու: Գլխավոր դատախազության որոշումն օրինական էր համարվել ինչպես առաջին ատյանի, այնպես էլ նախկին Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թ. մարտի 14-ի որոշմամբ:

Հիմք ընդունելով ՄԻԵԴ վերոնշյալ վճիռը, ինչպես նաև՝ Արայիկ Զալյանին, Մուսա Սերոբյանին և Ռազմիկ Սարգսյանին արդարացնելու դատավճիռն ու վերջիններիս նկատմամբ բռնություն կիրառած պաշտոնատար անձանց գործողություններին համապատասխան իրավական գնահատական տալու անհրաժեշտությունը՝ Արայիկ Զալյանի կողմից՝ վերաքննիչ դատարանի 2006 թ. մարտի 14-ի որոշման վերանայման պահանջով վճռաբեկ բողոք է ներկայացվել:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31