«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը հրաժարվում է որեւէ տեսակետ հայտնել այն մասին, որ ԲՀԿ կառույցներից ներկայացուցիչներն այսօր ցույց էին կազմակերպել ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի տան մոտ:
Ցուցարարները, հիշեցնենք, հորդորում են Գագիկ Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն եւ գլխավորել իր իսկ կողմից ստեղծված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
Խորհրդարանում այս առիթով լրագրողների հարցերին ի պատասխան՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ այս ակցիան կուսակցության կողմից կազմակերպված չէ, կուսակցության տարածքային կառույցների անդամներն են այն նախաձեռնել: Արդյունքում՝ կվերադառնա՞ Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն, թե ոչ, Միքայել Մելքումյանը չի կարող ասել: Ասաց, որ այդ առիթով իր դիրքորոշումն ինքն արտահայտել է, իսկ թե ինչ կլինի հետո՝ ժամանակը ցույց կտա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ «Հրապարակի»