Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Առաքելություն Հայաստան»-ը  կշարունակի աջակցել սիրիահայերին IDeA հիմնադրամի կողմից տրամադրված դրամաշնորհի միջոցներով

Հոկտեմբեր 24,2016 17:18

Հաշվի առնելով վերջին ժամանակներում Սիրիայում՝ մասնավորապես Հալեպ քաղաքում, հակամարտության սրացումը, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDеA) հիմնադրամը ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան ներկայացուցչության հետ համակարգելով, լրացուցիչ ֆինանսական աջակցություն է տրամադրել «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանը, որն անհապաղ աջակցության ծրագրեր է իրականացնում` ուղղված Սիրիայից տեղահանված և Հայաստանում ապաստան փնտրող ընտանիքներին:

Ի լրումն այն ջանքերի, որոնք ձեռնարկվում են պետական, հանրային և միջազգային մակարդակներում IDeA հիմնադրամն այս փուլում կհատկացնի $250.000, որը կբաշխվի հակամարտության առաջին իսկ օրվանից օգնության ջանքեր ծավալած ռազմավարական գործընկեր` Հայկական բարեգործական ընդհանուր միությանը (ՀԲԸՄ), ինչպես նաև Հայաստանում սիրիահայերի աջակցության ծրագրեր իրագործող «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ, «Վերադարձ Հայաստան» Հիմնադրամ, «ՀԱԼԷՊ» ԲՀԿ կազմակերպություններին:

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ թիմը իր երախտագիտությունն է հայտնում IDeA հիմնադրամին՝ ցուցաբերած վստահության և նման կարևոր հիմնախնդրի լուծմանն ուղղված աջակցություն նախաձեռնելու համար: Համատեղ ծրագրի շրջանակներում «Առաքելություն Հայաստան-ը» կաջակցի Սիրիայի սահմաններից դուրս ժամանակավոր ապաստան փնտրողներին:

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը միանում է նաև IDeA հիմնադրամի նախաձեռնած դրամահավաքին՝ կոչ անելով բոլոր ցանկացողներին միանալ վերոնշյալ կազմակերպություններին ուղիղ նվիրատվության կամ IDeA-ի հատուկ հաշվեհամարների միջոցով:

Այն անհատներն ու ընկերությունները, որոնք ցանկանում են աջակցել ՀԲԸՄ-ին, «Առաքելություն Հայաստան», «ՀԱԼԷՊ» և Repat Armenia կազմակերպություններին՝ կացարանի կամ աշխատատեղի տրամադրման, դասընթացների կազմակերպման միջոցով, կարող են իրենց առաջարկներն ուղղել [email protected] էլ. փոստով կամ (+37460) 700801 հեռախոսահամարով:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31