Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՄ դեսպան. «ԵՄ շրջանակային համաձայնագիրը, բարեփոխումները կօգնեն լրացուցիչ միջոցներ ներգրավել Հայաստանում» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 24,2016 17:14

«ԵՄ-ն բիզնեսի համար» խորագրով միջոցառումների մեկնարկին այսօր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ԵՄ-ն պատրաստ է օժանդակել Հայաստանի կառավարությանը: Ըստ պարոն Սվիտալսկու.«Մենք հավատացած ենք, որ տնտեսական ճկունությունը շատ կարեւոր է թե՛ մեզ համար, թե՛ Հայաստանի պես երկրների, եւ մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում տնտեսական զարգացման աջակցությանն ու համագործակցության լավագույն հնարավորությունների տրամադրմանը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ԵՄ-ում»:

Պարոն Սվիտալսկու խոսքերով՝ հիմնական գործիքը ՓՄՁ-ին աջակցությունն է, մեծ ու չիրացված ներուժ կա Հայաստանում ՓՄՁ-ների համար. «Հայաստանում ՓՄՁ-ին բաժին է ընկնում զբաղվածության ընդամենը 30%-ը, այն դեպքում, երբ ԵՄ-ում ՓՄՁ զբաղվածությունը ՀՆԱ-ի մոտ 70% է: Մենք լիահույս ենք, ՓՄՁ շեշտադրումը նոր տնտեսական աճ կապահովի այս երկրի համար: Հավատացած ենք՝ օտարերկրյա ներդրողները, շրջանակային համաձայնագիրը, բարեփոխումները կօգնեն լրացուցիչ միջոցներ ներգրավել, այդ թվում նաեւ ԵՄ-ից: ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը»:

Ասուլիսին ներկա ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանն էլ նշեց, որ մրցունակ եւ արդյունավետ փոքր ու միջին ձեռնարկությունների գործունեությունը մեր երկրի տնտեսական զարգացման կարեւորագույն նախապայմաններից է»:

Լրագրողներից մեկի հարցն՝ ինչպես են գնահատում ՀՀ- ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ընթացքն ու արդյունքները, պարոն Մելքոնյանն այսպես պատասխանեց՝ «Այս օրերին մենք Երեւանում կազմակերպում ենք առեւտուր-ներդրումներ մասի 4-րդ բանակցային ռաունդը: Ինչպե՞ս եմ գնահատում՝ դրական եւ կառուցողական: Վերջին շրջանում շատ քննարկումներում եկել ենք ընդհանուր համաձայնության: Դեռեւս կան հարցեր, որոնք նեղ մասնագիտական են: Քննարկումները շարունակվում են, ունենք զգայուն հարցեր թե Հայաստանի եւ թե ԵՄ-ի համար: Հնարավոր է գտնել երկու կողմերի համար ընդունելի լուծումներ քննարկումների ժամանակ: Մենք քննարկում ենք ապրանքների առեւտուրը, մաքսային հարցեր՝ ներառյալ մաքսային հարցերում փոխադարձ վարչարարական աջակցության մասին գործընթացները, առեւտրի տեխնիկական խոչընդոտներ»:

Մանրամասն՝ տեսանյութում

Պյոտր Սվիտալսկին էլ հարցի առնչությամբ ասաց, որ շրջանակային համաձայնագրի լիագումար համագումարը վաղը կլինի, այժմ կենտրոնացած են առեւտրի եւ ներդրումների վրա. «Համաձայնագրի քաղաքական գլուխները մեծապես բանակցվել էին, առաջընթացը զգալի է եղել: Այժմ ուշադրությունը առեւտրին եւ ներդրումներին է ուղղված»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31