Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխուս սպանեց, որ լրիվ փողերը տանի». Անի Մաջնունյանի մայր

Հոկտեմբեր 24,2016 17:11

«Այդ խաբեբան Անիիս խաբել-ասել է, թե ռեժիսոր է, ֆիլմ է նկարելու, Անիս էլ մեջը խաղալու է: Անընդհատ փող էր կորզում: Անիին ասում էի՝ «Անի ջան, քեզ խաբում ա»: Անին էլ ասում էր՝ «դե որ ես պետք է խաղամ, ապահովում եմ, ինքը փող չունի, որ ֆիլմը վերջացնի»: Ասaց, որ անընդհատ փող է տալիս»,-Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 24-ին էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով հերթական նիստի ժամանակ հայտարարեց Անի Մաջնունյանի մայրը՝ Լորետա Գյուլումյանը (լուսանկարում): Նա այս գործով ճանաչված է որպես տուժողի իրավահաջորդ:

«Երեխուս փողերը կորզեց, վերջում երեխուս սպանեց, որ լրիվ փողերը տանի: Հինգ միլիոն փող ուներ իմ երեխեն: Շորերը քցել էին դիակի վրա՝ փողերը տարել: Նա հանցակից ունի դրսում, թող ասի»,-դիմելով գործով մեղադրյալ Մուշեղ Մխիթարյանին՝ ասաց տիկինը:

Լորետա Գյուլումյանի հարցաքննությունն ընդհատվեց, քանի որ նա հուզվեց, ինքնազգացողությունը՝ վատացավ: Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 2-ին, ժամը 15:00-ին: Հիշեցնենք, որ Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվում է «Յանուս» արտիստական թատրոնի տնօրեն եւ գլխավոր ռեժիսոր, 1995 թ. ծնված Մուշեղ Մխիթարյանը, ով իրեն մեղավոր չի ճանաչում:

 

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31