Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր- Սահակյան. «Մեր արդարադատությունը թեք է կանգնած, չէ՞, պարոն դատախազ»

Հոկտեմբեր 24,2016 16:59

ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանին արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովը տվել էր իր որոշումը նրա վաղաժամկետ պայմանական ազատման դիմումի հետ կապված: Ըստ այդ որոշման, ճիշտ է, ցմահ ազատազրկվածի մոտ առկա են դրական տեղաշարժեր, նա չունի ոչ մի տույժ, կարգապահական որեւէ խախտում չի կատարել, բայց մեկ տարով հետաձգվում է նրա պահանջի քննարկումը:

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր ընդամենը տաս րոպե մնաց խորհրդակցական սենյակում, մերժելով դատապարտյալի բողոքը քրեակատարողական հիմնարկի եւ վերահսկող դատախազի դեմ:

Ա. Տեր-Սահակյանը Aravot.am-ի հարցին, թե բողոքարկելո՞ւ է, ասաց՝անպայման,

«Չնայած գիտեմ` նույնն է լինելու, մեր արդարադատությունը թեք է կանգնած, չէ՞, պարոն դատախազ», ինչին հետեւեց դատախազ Հարությունյանի պատասխանը. «Շատ ուղիղ է»:

Մինչ դատավորը կգնար որոշում կայացնելու, իր խոսքում ցմահ ազատազրկվածն ասաց. «Մեր վախտ հարգանք կար, կոմունիստների ժամանակ զսպվածություն կար, հիմա բեսպրեդել է, հիմա Եվրոպայից Եվրոպա այլասերված է»:
Դատավորը հորդորեց խոսել բողոքից:

Ա. Տեր-Սահակյանն ասաց, թե 20 տարվա ընթացքում որեւէ աշխատանք, եթե քրեակատարողական հիմնարկը չի կատարել,1 տարի հետո ինչ աշխատանք պիտի տարվի, այսպես անվերջ: Նա կրկին բարձրաձայնեց ցմահների իրավունքների մասին, ասաց, թե պիտի պետությունը ցույց տա, որ կալանավոր, եթե նստում ես այսպես, խրախուսվում ես, վաղաժամկետ էլ պիտի լինի, շարժ պիտի լինի:

Նա ասաց, թե ՔԿՀ ներկայացուցիչ Արմեն Պետրոսյանի դեմ ոչինչ չունի ասելու, նրան ինչ ասում են, նա այդ էլ անում է, սակայն երբ դատարանը իր որոշումը հրապարակեց, Արմեն Տեր Սահակյանն ասաց, թե փաստորեն վարչակազմը ավելի հզոր դուրս եկավ, քան դատախազությունը, մինչդեռ հակառակը պետք է լիներ:

Մեր տեղեկություններով, այս պահին ցմահ ազատազրկվածներից քսաներկուսը քսան եւ ավելի տարի գտնվում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31