Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանցու բողոքի նամակը հասցեագրում եմ քաղաքապետին. Անահիտ Բախշյան

Հոկտեմբեր 24,2016 16:48

ՀՀ քաղաքացի, Երևանի բնակիչ Աննա Դարբինյանը իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է թողել ու հասցեագրել նաև ինձ: Այն փոխանցել եմ քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

«Պահանջում եմ Ճիշտն ասած չգիտեմ քաղաքապետարանում ով է զբաղվում տրանսպորտի հարցերով, բայց կարծում եմ ընկերներս կօգնեն ինձ Արմեն Մարտիրոսյան Davit Sanasaryan Armen Vardanyan Անահիտ Բախշյան

Ես որպես ՀՀ քաղաքացի պահանջում եմ ,որ առավոտվա տրանսպորտն էնպես ապահովեն , որ մարդիկ ստիպված չլինեն աշխատանքի գնալ մի ոտքի վրա կանգնած, կռացած կամ ինչ որ մեկի շալակը բարձրացած։ Ինչ անի էն մարդը ում աշխատավարձը միայն գոյատևելու համար է հերիքում ու էդքան շնորք էլ չունի գողանալու, թալանելու , կաշառք վերցնելու մեքենա գնելու համար ։Ուրեմն ինչ, պիտի սթրեսային վիճակում ու նվաստացած գնա աշխատանքի?։ Կարծում եմ շատերը պիտի միանան պահանջիս»:

Ամեն երկուշաբթի գործակարգավարական խոհրդակցությունների ժամանակ զեկուցում են երևանյան տրանսպորտի վիճակի մասին ու ամեն անգամ Դուք լսում ու հանձնարարում եք մեծ ուշադրություն դարձնել տրանսպորտի աշխատանքներին: Ինչպես այս նամակն է վկայում, սայլը տեղից չի շարժվում ու երևանյան տրանսպորտում որևէ դրական տեղաշարժ երևանցիները չեն զգում:

Աննա Դարբինյանը դիմել է նաև Ձեզ, ի՞նչ պատասխանենք երևանցուն, ե՞րբ է Երևանի տրանսպորտում բարեփոխում լինելու, երբվանի՞ց տրանսպորտում մարդիկ մեկ ոտքի վրա կանգնած, կռացած, մեկը մյուսի կռնակին հենված չեն երթևեկելու: Միանում եմ Աննա Դարբինյանի պահանջին ու ակնկալում հուսադրող պատասխան:

 

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31