Ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ-ում քննարկվում էր փրկարար ծառայության որոշ աշխատակիցների զենք տալու մասին նախագիծը:
ԱԻՆ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը նախագծից դուրս մի հարց ուղղեց, թե ինչպես են փրկարարները մի փչացած բանալիի պատճառով դուռ բացելու համար ռեսուրսներ ծախսել ու կանչը սպասարկել հրշեջ ծառայության մեծ մեքենաներով՝ 10 հոգանոց ջոկատով:
Պատգամավորը հարցրեց՝ չե՞ն կարող իրենց ծառայությունը՝ հատկապես ընդամենը մեկ դուռ բացելու համար կազմակերպել մոբիլ փոքր մեքենաներով:
Հայկարամ Մխիթարյանը պատասխանեց, որ այդ հարցը քննարկվում է նաեւ նախարարությունում, եւ իսկապես նման խնդիր ունեցել են. «Բնականաբար, մեծ մեքենա եւ շատ վառելիք ծախսերն անարդյունավետ է»:
Կարդացեք նաև
Փոխնախարարն ասաց, որ արդեն ձեռք են բերել մի քանի մոտոցիկլետներ եւ այսուհետեւ այդպիսի ծառայությունների կգնան փոքր մոտոցիկլետներով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ