Լրահոս
Օրվա լրահոսը

Հառիճում հուղարկավորության ժամանակ ծագած լեզվակռիվն ավարտվել է դանակահարությամբ

Հոկտեմբեր 24,2016 16:08

Այսօր առավոտյան դանակահարել են Արթիկի տարածաշրջանի Հառիճ գյուղի բնակիչ, 1954 թվականին ծնված Վ․Հ-ին, որին, Գյումրի բժշկական կենտրոնի լրատվության բաժնի տեղեկատվության համաձայն, ժամը 11․40-ին շտապօգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխել։ Նրա մոտ ախտորոշվել է որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք։ Նա վիրահատվել է, առողջական վիճակը միջին ծանրության է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

nazarbaev_poxoc-2

Հառիճի գյուղապետի Ռոլանդ Նազարեթյանից տեղեկացանք, որ Վ․Հ-ի դանակահարության մեջ կասկածվում է համագյուղացիներից մեկը, դարձյալ տարեց տղամարդ։ Համագյուղացիները երեկ գյուղում տեղի ունեցած հուղարկավորության ժամանակ լեզվակռվի մեջ են մտել, այսօր վաղ առավոտյան էլ 60-ամյա տղամարդը թակել է Վ․Հ․-ի դուռը, բարի լույս մաղթելու փոխարեն դանակահարել նրան։ Նա, ըստ գյուղապետին հասած տեղեկության, եղել է ոչ սթափ վիճակում։

Նկատենք, որ երկու տղամարդիկ էլ թոռներ ունեն։ Հիշեցնենք նաև, որ Հառիճը սուրբ տեղանք է․ Հառիճավանքում կրթվել է Ավետիք Իսահակյանը, իսկ Կոմիտասը, 1905 թվականին հիվանդանալով տենդով, եկել է Հառիճավանք ապաքինվելու ու այստեղ գրի է առել 34 նոր երգ: Նա Հառիճում է ձևավորել առաջին մեծ երգչախումբը։ Գյուղապետի ասելով, այս դեպքը սազական չէ սուրբ տեղանքում ապրող բնակիչներին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31