Մալայզիայի Պենանգ քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանիների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից այսօր առաջինը մրցահարթակ մտավ 85 կգ քաշային Կարեն Ավագյանը: Մեկ ամիս առաջ Եվրոպայի պատանիների չեմպիոնի կոչումը նվաճած մարզիկը պոկում վարժությունում 145 կգ-ով ցույց տվեց երրորդ արդյունքը, հրումում՝ 173 կգ եւ արկամարտի 318 կիլոգրամով նվաճեց այս տարիքային խմբի աշխարհի բրոնզե մեդալակրի կոչումը:
Վաղը՝ աշխարհի առաջնության եզրափակիչ օրը, պայքարի մեջ ներգրավվելու են գերծանր քաշայիններ Արփինե Դալալյանը եւ Վարազդատ Լալայանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ