Վաշինգտոն – Մինչ մտահոգություններ են առաջացել Ռուսաստանի կողմից նախընտրական էլեկտրոնային նամակները հաքերային հարձակման ենթարկելու միջոցով ԱՄՆ նախագահի ընտրությունների վրա ազդելու փորձի հետ կապված, մի հափշտակված արձանագրություն ևս բացահայտում է մեկ այլ երկրի` Ադրբեջանի համանման արարք:
WikiLeaks-ում հայտնված էլեկտրոնային նամակների վերաքննումից հետո Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) հայտնաբերել է նախընտրական քարոզարշավում ներգրավված աշխատակիցների միջև նամակագրություն, որտեղ քննարկվում է Օտարերկրյա գործակալների գրանցման ակտում (FARA) գրանցվողների կողմից օտարերկրյա կառավարությունների, ինչպես օրինակ՝ Ադրբեջանի կողմից նվիրատվությունների ընդունման օրինականությունը: FARA-ն բացահայտող կանոնադրություն է, որը պահանջում է, որպեսզի քաղաքական կամ մասամբ քաղաքական լիազորություններով օժտված անձիք, ովքեր որպես օտարերկրյա կողմի գործակալ են հանդես գալիս, պարբերաբար հրապարակայնորեն ներկայացնեն իրենց հարաբերություններն այդ օտարերկրյա կողմի հետ, ինչպես նաև իրենց գործունեությունն ու վերջինիս ուղղված դրամական հաշիվները և բաշխումները:
Համագումարը նախկինում մտահոգություն էր հայտնել Թուրքիայում և Ադրբեջանում օտարերկրյա կազմակերպությունների հետ կապեր ունեցող ամերիկյան խմբերի հնարավոր ապօրինի գործունեության վերաբերյալ: Կոնգրեսի էթիկայի վարչությունը (OCE) և Ներկայացուցիչների պալատի Էթիկայի հանձնաժողովն եզրակացրել էին, որ 9 կոնգրեսականներ և աշխատակազմի ավելի քան երկու տասնյակ անդամներ ընդունել են մի ուղևորություն, որը ոչ տեղին կերպով վճարվել էր Ադրբեջանում և Թուրքիայում գործող օտարերկրյա խոշոր ընկերությունների կողմից:
Ադրբեջանի ռազմավարությունն ուղղված է ամերիկյան քաղաքական գործիչների վրա ազդելուն, երբ Ալիևի ռեժիմը շարունակում է իր քաղաքացիներին զրկել մարդու հիմնարար իրավունքներից և ազատություններից: Հոկտեմբերի 20-ին Human Rights Watch-ը զեկուցել էր, որ Ադրբեջանի կառավարությունը վերստին սկսել է քննադատների և անկախ խմբերի իր արատավոր հետապնդումը: Համաձայն այդ զեկույցի, §Ադրբեջանում ձերբակալությունները կտրուկ աճեցին, երբ ակտիվիստներ և այլ քաղաքացիներ բարձրաձայնեցին տնտեսական անկման, տարադրամի արժեզրկման և 2016թ. սկզբի գնաճի մասին, ինչպես նաև սեպտեմբերի սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, որ ընդլայնեց նախագահի լիազորությունները, ինչպես գտավ Human Rights Watch-ը¦:
Կարդացեք նաև
Ամերիկայի հայկական համագումար