Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցություն է իրականացնում Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ հաշվի առնելով տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանումը: Այս մասին «Սպուտնիկ» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանին «Իսկանդեր» հրթիռային համալիրների վաճառքը:
«Ես ռազմական փորձագետ չեմ, ուստի առանձին մեկնաբանություն չունեմ յուրաքանչյուր կոնկրետ սպառազինության համակարգի վերաբերյալ: Ինչ վերաբերում է մեր սկզբունքային մոտեցմանը, մենք այն բազմիցս պարզաբանել ենք»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունն իրականացվում է՝ ելնելով տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման նկատառումներից և Ռուսաստանի կողմից իր վրա վերցրած միջազգային պարտավորությունների շրջանակում:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ