Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ հարցում Իրանի միջնորդության հարցը օրակարգում դրված չէ. Իրանի ԱԳՆ

Հոկտեմբեր 24,2016 14:40

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ոչ մի երկիր չի կարող այնպիսի դրական դերակատարություն ունենալ, ինչպես որ Իրանը, բայց այս պահին Թեհրանի միջնորդությունն օրակարգում չէ: Այս մասին ԱՊԱ-ին ասել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին:

Պաշտոնյան նշել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Իրանը միջնորդի կարևոր դեր է խաղացել ԼՂ հակամարտության կարգավորման գործում:

Այնուամենայնիվ, նրա խոսքով, Երևան նախատեսվող այցի ընթացքում Իրանի նախագահ Հասան Ռուհանին կքննարկի ոչ թե միջնորդության, այլ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:

«Ինձ հասանելի տեղեկությունների համաձայն՝ այս պահին միջնորդության հարցը օրակարգում չէ: Հույս ունեմ, որ այդ խնդիրը, որը կարող է սպառնալիք ներկայացնել տարածաշրջանի համար, մոտ ապագայում արդար լուծում կստանա»,- ասել է Քասեմին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31