Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նոր Մոսկվայում Հայաստանի երկու քաղաքացիների սպանության փաստի առիթով: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Ռուսաստանի Քննչական կոմիտեի ներկայացուցիչը հայտնել է, որ քրեական գործը հարուցվել է 105-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու և ավելի մարդկանց սպանություն):
News.am-ը, վկայակոչելով Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը, գրում է, որ սպանվածներն են 43-ամյա Էդուարդ Նշանյանն ու 46-ամյա Արմեն Իսրայելյանը՝ երկուսն էլ ծնունդով Երևանից:
ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ Արմեն Իսրայելյանն, որը հայտնի է «Ձուկ» մականվամբ, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակիցն էր, որը վերջերս բարձրաձայնել էր իր ու Ալեքսանյանի միջև եղած խնդիրների մասին:
Կարդացեք նաև
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նոր Մոսկվայում վարձակալած բնակարանում Հայաստանի երկու քաղաքացիների մարմին է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքներով:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ