Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Մովսես Հակոբյանի կոռուպցիոն չարաշահումների հարցը՝ ԱԺ-ում (Տեսանյութ)

Հոկտեմբեր 24,2016 13:36

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ նիստում ասաց, որ կառավարությունը զարմանալիորեն հավանություն է տվել ԲՀԿ-ի ներկայացրած «Նաիրիտ ՓԲԸ-ի կառավարման եւ հատուկ ռեժիմ սահմանելու մասին» օրենքի նախագծին: Այն ներառված է նաեւ քառօրյա օրակարգում: Բայց Նաիրա Զոհրաբյանը տեղեկացել է, որ մտադիր չեն այդ հարցն այս քառօրյայում քննարկել. «Եթե նպատակը հավանություն տալն ու քառօրյայից քառօրյա գլորելն է, չեմ կարծում, որ սա ճիշտ մոտեցում է: Այս հարցը պիտի քննարկվի եւ վերջնական լուծում պիտի տրվի՝ կամ այս կողմ, կամ այն կողմ: Մենք առաջարկել ենք մեխանիզմներ, որոնք տալիս են հստակ հնարավորություն սայլը տեղից շարժելու: Ես հորդորում եմ ձեզ հարցը չգլորեն քառօրյայից քառօրյա: Այս հարցը մի օր պիտի ստանա իր պատասխանը՝ այո կամ ոչ: Այո- ն էլ, ոչ-ն էլ պիտի լինի հիմնավոր»:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ անդրադարձավ Վահան Բադասյանի հայտարարությանը: Նրա խոսքերով՝ «ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, հեղինակավոր ազատամարտիկ Վահան Բադասյանը Մովսես Հակոբյանին մեղադրանքներ է ներկայացրել բանակի մատակարարումների ոլորտում կոռուպցիոն ներգրավվածության մասին: Խոսքը ալյուրի, հացի, հացահատիկի մատակարարումների մասին է, ըստ պարոն Բադասյանի, պարոն Հակոբյանը կոռուպցիոն չարաշահումներ է թույլ տվել»:

Նա ասաց, որ կառավարությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի այս խնդրին եւ ԱԺ-ում պարզաբանմամբ հանդես գա:

Նիկոլ Փաշինյանը նաեւ փոխանցեց գործարարներից մեկի՝ Արարատ Թումանյանի ահազանգը, որ վերջերս իրեն արգելել են ՀՀ ներկրել մոտ 100 տոննա դիզվառելիք. «Իր պատմելով ՀՀ ներկրվող դիզվառելիքի չափանիշները այնպես են փոխվել, որ ստացվում է, որ Հայաստան կարող են ներկրել միայն ՌԴ-ում արտադրված դիզվառելիք»: Ըստ պարոն Փաշինյանի, եթե սա համապատասխանում է իրականությանը, ապա ստացվում է, որ ռուսական ընկերության համար կառավարությունը մենաշնորհ է սահմանել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31