ՀՅԴ մարմինների խորհրդաժողով Երեւանում
2016 թվականի հոկտեմբերին 22-23-ին Երեւանում գումարվեց ՀՅԴ մարմինների խորհրդաժողովը: Խորհրդաժողովին մասնակցեցին Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցի ղեկավար մարմինների ներկայացուցիչները, ինչպես եւ մամլո պատասխանատուները
Խորհրդաժողովի օրակարգում էին Հայաստանում համակարգային բարեփոխումներին, առաջիկա խորհրդարանական ընտրություններին, կառավարության վերջին փոփոխություններին վերաբերող հարցերը:
Առանձնահատուկ կարեւորեց Հայաստանում բարեփոխումների ընթացքը հանրության համար տեսանելի դարձնելու, առաջիկա համապետական ընտրությունները օրինականության ու ժողովրդավարության առումով անխոցելի իրականացնելու անհրաժեշտությունը:
Կարդացեք նաև
Խորհրդաժողովն անդրադարձավ նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմին, ԼՂՀ բանակցային գործընթացին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նախատեսվող սահմանադրական փոփոխություններին եւ այլ հարցերի:
Անդրադարձ եղավ կուսակցության քարոզչական աշխատանքներին եւ դրանց կատարելագործման անհրաժեշտությանը՝ հիմնվելով ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունների վրա:
Օրակարգային հարցերի շուրջ ծավալվեց լայն քննարկում:
ՀՅԴ Մամլո Դիվան
24.10.2016 թ.