Երբ Դորտմունդի Բորուսիան հուլիսին հայտարարեց, որ Հենրիխ Մխիթարյանը հետևում է Զլատան Իբրահիմովիչի օրինակին և պայմանագիր կնքում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, Օլդ Թրաֆորդի ակումբի երկրպագուները բոլոր պատճառներն ունեին՝ ավելի ոգևորվելու Մխիթարյանի ժամանմամբ, քան շվեդ հարձակվողի, գրում է Goal.com-ը:
Մխիթարյանի՝ Պրեմիեր Լիգային միանալու լուրը տարածվեց 24 ժամ այն բանից հետո, երբ Իբրահիմովիչը սոցիալական ցանցերում հայտարարեց, որ 2016-17թթ. խաղալու է Մանչեսթերում:
Մխիթարյանի՝ երկու ոտքով խաղալու կարողությունը, դաշտը տեսնելու նրա ընդունակությունը և թեթև փոխանցումները հույսեր էին ներշնչում «Յունայթեդի» երկրպագուներին առ այն, որ նա իր տեղը կգտնի թիմի առաջնագծում և նոր մակարդակի վրա կբարձրացնի ակումբը:
Այնուամենայնիվ, շուրջ 4 ամիս հետո արդեն լուրջ մտահոգություններ են առաջ եկել՝ կապված Մխիթարյանի դիրքի հետ, որը զուգակցվում է նրա ոչ գոհացուցիչ խաղի հետ:
Կարդացեք նաև
Երբ Մխիթարյանը հայտարարվեց «Յունայթեդի» խաղացող, թվում էր՝ ակումբում կասկածի տակ կդրվի Խուան Մատայի ապագան, և «Դորտմունդի» ու «Շախտյորի» նախկին աստղը պատրաստ է փոխարինել իսպանացուն: Բայց մինչ Մխիթարյանը հարմարվում էր, Մատան վերականգնեց ուժերը հենց այն դիրքում, որում պատրաստվում էր խաղալ Մխիթարյանը:
Արդյունքում, «Վիգանի» դեմ դեբյուտային խաղում իր տպավորիչ մեկնարկից հետո Մխիթարյանը կամ օգտագործվում է որպես աջ կիսապաշտպան, կամ ընդհանրապես չի խաղում:
Այնպես չէր, որ «Դորտմունդում» Մխիթարյանի հաջողությունները միանգամից սկսվեցին, բայց, ի վերջո, նա կարողացավ իր տեղը գտնել ակումբում: Այժմ միակ հույսն այն է, որ նա կկարողանա կրկնել այդ վերելքը Օլդ Թրաֆորդում, բայց դրա համար նա կարիք կունենա հավատը այն մարդկանց, ովքեր պատասխանատու են իր հաջողության համար, եզրափակում է Goal.com-ը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ