Լրահոս
Օրվա լրահոսը

Գտե՛ք տառասխալը-2

Հոկտեմբեր 24,2016 14:30

2014 թվականի նոյեմբերի 13-ին «Առավոտը» արձանագրեց («Գտե՛ք տառասխալը»), որ Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնի մատույցներում` Շառլ Ազնավուրի հրապարակի շատրվանների մոտ` քաղաքի սրտում, տեղադրված է տառասխալով ցուցանակ :

Մեր հրապարակումից հետո ցուցանակը փոխվեց` տեղադրվեց առանց տառասխալի ցուցանակ: Այս դեպքից երկու տարի անց, հիմա էլ Երեւանի Ֆրանսիայի հրապարակում` դարձյալ քաղաքի սրտում, «Հայ մեծեր» պաստառների շարք է, ներկայացված են Գոհար Գասպարյանը, Առնո Բաբաջանյանը, Խաչատուր Աբովյանը, Շառլ Ազնավուրը, Սայաթ-Նովան եւ այլ մեծեր, ու դարձյալ տառասխալ կա ցուցանակներից մեկում:

Այս հրապարակումից հետո դարձյալ տառասխալը կուղղվի՞:
Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

«Առավոտ»

22.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ըստ Մեսրոպ Մաշտոցի – եւ հետեւաբար՝ Աստուածաշունչի հայերէնով ամէնաառաջին տարբերակի – ուղղագրութեան, մի հատից շատ աւելի մեծ թիւով տառասխալներ կան այդ ծանուցման մէջ: (Ի դէպ, ի միջի այլոց Սայաթ-Նովան ինք ել համաձայն էր լինելու այս հաստատումին: )

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31