Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստեփան Մարգարյանը կլռի, քանի դեռ Գագիկ Ծառուկյանը չի խոսել

Հոկտեմբեր 24,2016 14:00

«Քաղաքականությունից հեռանալով՝ Գագիկ Ծառուկյանը անձնական տեսակետ ձեւակերպեց իր գնալը եւ հրապարակավ հանդես եկավ: Բոլորը, այդ թվում նաեւ ես, հարգում ենք իր տեսակետը: Կհայտարարի՞ ինքն այլ տեսակետ` կխոսենք դրա մասին»,- «Առավոտի» հարցին` Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալու մասին խոսակցությունները բավական ակտիվ են, նրա վերադարձի հանրային պահանջ տեսնո՞ւմ եք. ԲՀԿ-ից հեռացած ու «Համախմբում» կուսակցությունը ձեւավորած նախկին ԲՀԿ-ականները Գագիկ Ծառուկյանի վերադարձով հնարավո՞ր է՝ նորից համալրեն ԲՀԿ-ի շարքերը, այսպես պատասխանեց ԲՀԿ նախկին անդամ, այժմ «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Ստեփան Մարգարյանը:

«Հիմա չեմ ցանկանում խոսել այդ թեմայով, որովհետեւ դա եթե-ների ու գուշակությունների շարքից կլինի: Ես հարգում եմ Գագիկ Ծառուկյանին՝ որպես անհատ, անձնավորություն եւ որպես մեծ պոտենցիալ ունեցող մարդ, բայց նրա վերադարձի թեմայով խոսել չեմ ցանկանում, քանի դեռ ինքը չի արել այդ հայտարարությունը»,- ասաց նա:

 

Զրույցի այլ մանրամասները

 

«Առավոտ»

22.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31