Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթի եւ կրթության ոլորտի մարդիկ գոհ չեն Կարեն Կարապետյանի ծրագրից

Հոկտեմբեր 24,2016 11:30

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի վերաբերյալ տեսակետները միանշանակ չեն: Ոմանք այն բնորոշում են շատ իրատեսական եւ անգամ փրկարարական, ոմանք էլ նմանեցնում են Կոմունիստական կուսակցության մանիֆեստի:

«Առավոտը» խոշորամասշտաբ հանդիսությունների ռեժիսոր Լեւոն Իվանյանից (լուսանկարում) հետաքրքրվեց, թե ինչ կարծիքի է կառավարության ծրագրի հատկապես մշակութային հատվածի վերաբերյալ:

«Բնականաբար, դեպի լավագույն ցանկություններն ուղղված հայեցակարգ է, ինչպիսին լինում են բոլոր հայեցակարգերն ընդհանրապես: Երեւում է նաեւ ծրագրի գործարարական մոտեցումը, եւ կատարված նախնական, թեկուզեւ հրաշտապ հետազոտության արդյունք է: Այնուամենայնիվ, առաջվա նման կարծես թե «ստատիկ» մշակույթի հետ գործ ունենք եւ գրեթե չի երեւում «դինամիկ» մշակույթի առկայությունը: Խոսքը Հայաստանը դարձյալ որպես «թանգարանային» երկիր ներկայացնելու հնացած մոտեցման մասին է, եւ ակտիվ աշխատող միջազգային կենտրոն դառնալու ցանկալի հեռանկարը այստեղ եւս չի զգացվում: Եվ, ինձ համար թերեւս ամենակարեւորը, ճիշտ է խիստ սուբյեկտիվ, բայց ամենակարեւոր՝ դա Հայաստան երկրում մշակույթի գերիշխանություն հաստատելու բացառիկ, առանց այլ երկրների նմանողությամբ հայացքի կատարյալ բացակայությունն է, որ նշանակում է դարձյալ մշակույթը պիտի «համբերատար սպասի», իբր մինչեւ մյուս ոլորտները զարգանան, հետո հերթը հասնի մշակույթին: Մշակույթի մարդու համար սա միշտ էլ եղել է անընդունելի տեսակետ: Ցանկալի է տեսնել այն օրը, երբ մշակույթ եզրը գրվում է առաջին տողում եւ հետո մնացած «ածանցյալ» ոլորտները»,- ասաց ճանաչված արվեստագետը:

Հիշեցնենք, որ ըստ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի, նախատեսվում էր ունենալ միջազգային առաջավոր փորձի կիրառմամբ՝ մշակութային արտադրանքի եւ ծառայությունների պատմամշակութային ժառանգության եւ մշակութային արժեքների օգտագործման տնտեսական բաղադրիչի խթանում, ազգային փոքրամասնությունների մշակույթը ներկայացնելու համար նպաստավոր պայմանների ապահովում, այդ լեզուներով գրքերի եւ պարբերական մամուլի հրատարակմանն աջակցության ցուցաբերում, մեկ տարվա ընթացքում՝ օտարերկրյա պետություններում հայկական 400 պատմամշակութային հուշարձանների հաշվառում, վավերագրում եւ առկա տեղեկատվական շտեմարանի համալրում, Հայաստանում պատմամշակութային անշարժ հուշարձանների 200 պահպանական գոտիների նախագծում եւ հաստատում, 2017 թվականի ընթացքում՝ թանգարանների վիրտուալ տեղեկատվական համակարգերի ստեղծում, օտարերկրյա պետություններում հայկական մշակույթի հանրահռչակմանն ուղղված առնվազն 90 մշակութային միջոցառման իրականացում եւ այլն:
Ավելի վաղ, կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանն էլ ծրագրի կրթական հատվածի մասին ասել էր, որ շատ կետեր զուտ դեկլարատիվ բնույթ են կրում: Կրթության ոլորտի «հնաբնակը» նաեւ մտավախություն էր հայտնել պաշտոնյաների նեղ շրջանակի կողմից մշակվող փաստաթղթերի եւ այլնի առումով:

 
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

22.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինե Պետրոսյան says:

    Եթե մշակույթը պիտի դեռ էլի սպասի ուրեմն չի լինելու տնտեսական բաղադրիչի խթանում դա սուտն է,ինչով տարիներ շարունակ փորձում են ականջ լցնել ;Առաջնայինը թողած ,ինչով պայմանավորված է հասարակության գիտակցությունը,բարոյագիտությունը,ինքնագնահատականը,հոգևոր գնահատականը,չի կարող որևէ ուրիշ աճ տեսանելի դարձնել թեկուզ արհեստական,թեկուզ ֆոկուսներ անելով…դա պարզից էլ պարզ է;ուտլու օբեկտներ ու սիթիներ ավելացնելով մարդու կեցությունը չի փոխվում;Նույնն է ինչ փոսում նստած ուտես;փոսում նստած դատողություներ անես,երազես,,,Եվ այս մեծ դեպրեսիվ վիճակը,որի մեջ հայտնվել ենք,այս անելանելի մեծ փոսը,որի մեջ մեզ փորձում են տնտեսական աճ խոստանալ,անհեթեթուրյուն է;

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31