Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պետական ա՛յր, «ընտանիքդ հետ բեր»

Հոկտեմբեր 24,2016 10:28

Տնտեսության ծանր վիճակի մասին վարչապետ Կարեն Կարապետյանի բարձրաձայնումից հետո շատերը, և հատկապես օրենսդիրները, սկսեցին այդ մասին մտմտալ: Ի դեպ, վերջիններս անցած տարիների ընթացքում առիթ-անառիթ բարձրաձայնում էին, թե կա տնտեսական աճ, լուրջ ծրագրեր են ներդրված, բարեփոխումները ընթանում են մշակված ժամանակացույցով:

Վարչապետի կողմից տրված գնահատականը բոլորին բերեց բանականության դաշտ:

Մինչ օրս գործում է «Արի տուն» ծրագիրը սփյուռքի բոլոր անկյուններում:

Եվ ահա այս ամենի կողքին բացահայտվում է, որ մեր օրվա օլիգարխ իշխանավորները լրջորեն հարստանալուց հետո իրենց զավակներին ընտանյոք հանդերձ ուղարկում են բարեկեցիկ երկրներ՝ հատկապես ԱՄՆ և ԵՄ-ի երկրներ: Իսկ իշխանավորներն իրենք մնում են այստեղ և օր ու գիշեր քրտնաջան փող են աշխատում, գուցե քամում, որ այն ուղարկեն զավակներին՝ այնտեղ բարենպաստ միջավայրում բիզնեսով զբաղվելու համար:

Այս ամենը խոսում է այն մասին, որ օրվա օլիգարխ իշխանավորները ամբողջությամբ տիրապետում են իրավիճակին և առանձնապես հույս չեն կապում վաղվա օրվա հետ՝ այս երկրում բնակվելու պարագայում: Հավանաբար վիճակագրության նկարչությանը մոտիկ լինելով՝ նրանք շատ լավ գիտեն, թե ճգնաժամը որքան է խորացել, և ճիշտ ժամանակն է ընտանիքն ուղարկել օվկիանոսից այն կողմ:

Կարծում եմ մեզ մոտ պետք է գործի ոչ թե «Արի տուն»՝ գնա բանակ ծրագիրը, այլ պետք է մշակվի «Պետական այր, ընտանիքդ հետ բեր, փողերն էլ հետը» ծրագիրը:

Գառնիկ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31