Բռնցքամարտի Հայաստանի առաջնության եզրափակիչների ողջ ընթացքում ռինգի մատույցներում էին հակադոպինգային ծառայության սպաները: Նրանք չորս քաշային կարգերի հաղթողներից դոպինգ փորձանմուշ վերցրեցին:
Հարցին, թե ի՞նչ սկզբունքով է կատարվել ընտրությունը, Հայաստանի հակադոպինգային ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Արեգ Հովհաննիսյանը պատասխանեց. «Նախապես խորհրդակցել ենք բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի հետ եւ պայմանավորվել՝ դոպինգ փորձանմուշ վերցնել այն քաշային կարգերի հաղթողներից, որտեղ ավելի ուժեղ կազմ է հանդես գալիս եւ որոնց հաղթողները հետագայում միջազգային ասպարեզ մտնելու ավելի մեծ հավանականություն ունեն»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ