Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում այսօր ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը:
Տասը քաշային կարգերում Ռիոյի օլիմպիական խաղերի մասնակից մեր հինգ բռնցքամարտիկների բացակայությամբ որոշվեցին հաղթողներն ու մրցանակակիրները: Հայաստանի չեմպիոն դարձան. 49 կգ՝ Գասպար Բաբախանյան, 52՝ Դավիթ Ասատրյան, 56՝ Վահե Բադալյան, 60՝ Կարեն Տոնականյան, 64՝ Արթուր Քիրաջյան, 69՝ Գոռ Երիցյան, 75՝ Վահե Հաբեթյան, 81՝ Արսեն Հայրապետյան, 91՝ Նարեկ Մանասյան, +91՝ Դավիթ Չալոյան:
Առաջնության արդյունքներով կձեւավորվի ազգային հավաքականը, որը կնախապատրաստվի եկող տարվա կարեւորագույն մեկնարկներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև