Հոկտեմբերի 21-ին Տավուշի մարզի Կողբ գյուղից 10 կմ հեռավորությամբ գտնվող «Զիկատար» անտառային ուսուցման կենտրոնում կայացավ «Իջեւան» արգելավայրի կառավարման պլանի քննարկում, աշխատանքային ժողով, որին մասնակցում էին բնապահպաններ, «Իջեւան» եւ «Սեւքար» անտառտնտեսությունների աշխատակիցներ, ՀԿ-ների ղեկավարներ, «Իջեւան» արգելավայրին հարակից 5 համայնքների ներկայացուցիչներ:
ՀՀ բնապահպանության նախարարության «Անտառային գիտափորձարարական կենտրոնի» եւ «Զիկատար» ուսումնական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Ղուլիջանյանը հայտնեց, որ անտառային կառավարման պլանի նախագծում մեծ ուշադրություն է հատկացված բուսական եւ կենդանանական աշխարհի բազմազանությանը, հատկապես՝ Կարմիր գրքում գրանցված, էնդեմիկ տեսակների պահպանությանը, էկոտուրիզմի զարգացմանը, բնակչության կողմից թափուկ բնափայտի օգտագործմանը, գիտական ուսումնասիրություններին, մոնիտորինգին:
14 հազար հեկտար տարածքով «Իջեւան» արգելավայրի կառավարման պլանը նախատեսված է առաջիկա 5 տարիների ՝ 2017-2021 թվականների համար:
Կարդացեք նաև
«Իջեւան» արգելավայրի տարածքի 87 հեկտարում Հայաստանի Կարմիր գրքում գրանցված արջատխլենին գերակշռող ծառատեսակ է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ