Հոկտեմբերի 19-ին Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետարանի շենքի պատկերասրահում տեղի ունեցավ «Դարավոր Հայաստանի նորանկախ պետությունը» լուսանկարչական-ժամանակագրական ցուցահանդեսի հանդիսավոր բացումը: Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետարանի, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության և «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի կողմից կազմակերպված ցուցահանդեսին ներկայացվել են 1990-2016թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած կարևորագույն մշակութային, գիտական, քաղաքական, հասարակական, տնտեսական և այլ ոլորտներում տեղի ունեցած իրադարձությունները:
Փաստագրական, արխիվային և գեղարվեստական ավելի քան 130 լուսանկարներն արտացոլում են նորանկախ պետության անցյալն ու ներկան: ՀՀ անկախության հռչակման 25-ամյակին նվիրված այս բացառիկ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին հայ և ֆրանսիացի պատվավոր հյուրեր, որոնց թվում էին՝ Պիեր Լլուշը (Փարիզի 9-րդ շրջանի Ազգային ժողովի պատգամավոր), Ֆրանսուա Ռոշբլուանը (Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար), 9-րդ շրջանի քաղաքապետ տիկին Դելֆին Բուրքլին, քաղաքապետի առաջին տեղակալ Ալեքսիս Գովսիյանը, Վահե Վահրամյանը (ՀՀ-ում Ֆրանսիայի UNESCO-ի ներկայացուցիչ) և այլոք:
Լուսանկարչական ցուցահանդեսը ներկայացվեց երեք օր շարունակ:
Կարդացեք նաև
«Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամ