Ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովի կանխատեսումը, թե սեպտեմբեր, հոկտեմբերին լայնածավալ գործողություններ կլինեն, չիրականացավ:
«Փառք Աստծո՝ տեղի չունեցավ: Թուրքերի համար հիմա ոչ բարենպաստ պայմաններ են պատերազմն ակտիվացնելու համար, մեկն այն է՝ եղանակը պարզ է, մեր հակահարվածը չի սպասեցնի, մեկ երկու օրվա դեպքում հակահարվածը կնախապատրաստենք, եւ եղանակը մեզ չի խանգարի, երկրորդ՝ մեր զգոնությունը թույլ չի տալիս հիմա նրանց հակամարտությունը սրել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վովա Վարդանովը:
Նրա կարծիքով, երեխայություն է հիմա ռազմական գործիչների ու պետական պաշտոնյաների կողմից անընդհատ իսկանդերներով Ադրբեջանին վախեցնելը. «Մերոնց հայտարարությունը՝ իսկանդեր ունենք, իսկանդեր ունենք մանկական պահվածք է: Խելոք ձեզ պահեք, թե չէ պապային կասեմ, էսպիսի մի բան է ստացվում: Անլուրջ է, նույնիսկ դրա մասին խոսելն անիմաստ է, իսկանդեր, իսկանդեր, ինչ է մեզ տալիս իսկանդերը, զենք է էլի: Գլխավոր զենքը մարդն է: Մեր ՊՆ ղեկավարը մի ընտիր հայտարարություն արեց, որ պետք է դառնանք ազգ-բանակ, իսկ ազգ-բանակ չեն դառնում իսկանդերներով: Ազգ- բանակ դառնում են, եթե այդ ազգի ցանկացած զավակ զինվորագրվի, ուրիշ ոչ մի կերպ»:
Պարոն Վարդանովից հետաքրքրվեցինք, թե համամի ՞տ է կարծիքներին, որ նախարարի՝ «ազգ-բանակ» և «հասանելի ռեսուրսներով` առավելագույն արդյունք»՝ սկզբունքները չեն իրականանա՝ հաշվի առնելով պաշտպանության համակարգին առնչվող ծրագրային միջոցառումներն խիստ ստանդարտ լինելու հանգամանքը, որի պարագայում անհասկանալի է՝ ինչ լուծումներով է կառավարությունը դրանք կյանքի կոչելու:
Կարդացեք նաև
«Ես չեմ լսել, որ քննադատող լինի, բայց այդ քննադատողները ոչինչ չեն հասկանում, որովհետեւ հայտարարելն ու դրան գնալը ժամանակ է պահանջում, ինչ-որ արդյունք, որ երեւա ավելի շատ ժամանակ է պետք: Երկու շաբաթ չկա, արդեն արդյո՞ւնք են ուզում: Դե որ էդպես է՝ ինչ էր անում նախարարությունը մինչեւ այդ: Կարեւորն այն է, որ վերջապես այդ միտքը հնչել է պետական բարձր պաշտոնյայից: Եթե մենք հիմա սկսենք այդ բառերն իրականացնել միայն բանակի ու բանակի ղեկավարների օգնությամբ, ոչ մի բանի չենք հասնի, մեր ժողովուրդը պետք է այդ գործին լծվի: Ոչ թե բոլորը միանգամից պետք է զինվորագրվեն, այլ պետք է բոլորը հասկանան, որ վտանգը, որ յոթ սարի հետեւում է թուրքի տեսքով սպառնում բոլորին՝ թե զինվորին, թե ժողովրդին: Ու ամեն մեկը պետք է աշխատի, որ այդ վտանգն իրենից հեռացնի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Մօտակա ծանր պատերազմի կանխատուսմներ շատեր են անում: Ոմանց պարագային, կառավարությունը քննադատելու ձեւ մըն է, ուրիշների համար, նպատակը զգաստ եւ զգոն պահել է Հայությունը:
Իսկանդերների ամենակարեվոր պատգամը այն էր թէ, քանի որ ոմանք պարբերաբար – կամ նոյնիսկ տեվաբար – երեվելի փաստերի կարիքը ունին՝ թէ Ռուսաստանը Հայաստանի կողքին է, ահա ուրեմն ձեզ – խոշոր – փաստեր…