Աշխարհահռչակ երգչուհի Շերը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Տորոնտոյի կինոփառատոնում ներկայացված Ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի վերաբերյալ:
«Այս գիշեր ես դիտեցի «Խոստումը»: Դա իրական պատմություն է այն մասին, թե ինչպես 1915թ. թուրքերը կոտորեցին 1.5 մլն հայերի: Էրդողան փաշա… Այլևս երբեք»,- գրել է Շերը:
Հիշեցնենք, «Խոստում» ֆիլմի պրեմիերան կայացել է այս տարի՝ Տորոնտոյի կինոփառատոնում: Ֆիլմը նկարահանվել է Քըրք Քըրքորյանի հովանավորությամբ, գլխավոր դերերում հանդես են գալիս Քրիտիան Բեյլը և Օսկար Այզաքը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
THIS NITE IVE SEEN“THE PROMISE“.IT IS THE TRUE STORY Of HOW THE TURKS SLAUGHTERED 1.5 MILLION ARMENIANS IN 1915.ERDOGAN PASHA…NEVER AGAIN‼️
— Cher (@cher) October 22, 2016