Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ:
Վարչությունը քննարկել և ամփոփել է 4+4+4 ձևաչափով կայացված համաձայնության արդյունքում Ընտրական Օրենսգրքում կատարված փոփոխությունները:
Նիստում քննարկվել է նաև 2017թ. խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցեր: Այս կապակցությամբ Կոնգրեսն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ:
Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի հաղորդագրություն