Հոկտեմբերի 16-21-ը գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի վրաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների ճանաչողական-կրթական այցը Գերմանիա:
Ծրագիրը բաղկացած է եղել ամառային և ձմեռային դպրոցներից և ամփոփվել է Բեռլինում: Նախաձեռնությանը մասնակցել են Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տարբեր կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչներ: Ծրագրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել են Անահիտ Թունյանը, Գրիգոր Ոսկերչյանը և Սմբատ Ղահրամանյանը:
Այցի շրջանակներում երիտասարդները հանդիպել են Գերմանիայի «Քրիտոնեադեմոկրատական միություն» կուսակցության պատգամավորների, պետական բարձրաստիճան պաշտոնյաների, տարածքային կառույցների ղեկավարների և ՏԻՄ ներկայացուցիչների հետ, որի ժամանակ ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչները ներկայացրել են ՀՀԿ կառուցվածքը, պատմությունը և գաղափարախոսությունը:
Ճանաչողական հանդիպումներ են եղել նաև Բունդեսթագում, Կանցլերի նստավայրում, արտաքին գործերի նախարարությունում և պետական կառավարման այլ օղակներում:
Կարդացեք նաև
ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչներն ակտիվորեն մասնակցել են բոլոր քննարկումներին` ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը, ԼՂՀ հարցի վերաբերյալ պաշտոնական Երևանի տեսակետը, հայ ազգի շահերն ու հետաքրքրությունները, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներն ու քաղաքական փոփոխությունները:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն