«Ռեֆորմիստների» կուսակցության այսօրվա համաժողովի ժամանակ կուսակցության անդամ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Անահիտ Մութաֆյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իր բաց նամակի առնչությամբ ՀՀ վարչապետից դեռ արձագանք չի ստացել: Հիշեցնենք՝ նա բաց նամակ էր հղել Կարեն Կարապետյանին՝ առաջարկելով անդամակցել «Ռեֆորմիստների» կուսակցությանը:
«Սպասելիքներս շատ մեծ են, թեեւ արձագանք դեռ չկա: Վարչապետը զբաղված մարդ է: Հուսով եմ՝ արձագանք կլինի, շատ ենք սպասում»,-ասաց Անահիտ Մութաֆյանը: Հետաքրքրվեցինք՝ արձագանք համաձայնությա՞ն տեսքով: «Ինչ-որ մի արձագանք…»,-պատասխանեց դերասանուհին:
Մեր նկատառմանը՝ ՀՀԿ-ն հայտարարել է, թե Կարեն Կարապետյանն իրենց քաղաքական թիմի ներկայացուցիչ է, Անահիտ Մութաֆյանն այսպես հակադարձեց, «Արձագանքն արձագանք է, լինի դրական, թե բացասական: Իսկ ես հուսով եմ՝ այն կլինի, քանի որ պարոն Կարապետյանը կարդում է բոլոր բաց նամակները: Նա շատ ուշադիր է իր քաղաքացիների հանդեպ, մանավանդ, երբ կուսակցություն ու երիտասարդներ են դիմում նրան»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
Աղջիկ ջան, դու լավ կլինի զբաղվես քո գործով և մի փոքր բարձրացնես խաղիդ մակարդակը: Ինքնացուցադրման փոխարեն համեստույունն ավելի է զարդարում մարդուն… Ինքնանպատակ առաջարկները ծիծաղելի են: