Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ժառանգությունում» ընդունվեց Հայկական պետականության վերականգնման հռչակագիրը

Հոկտեմբեր 22,2016 14:24

22 հոկտեմբերի 2016թ., Երևան: Սույն թվականի հոկտեմբերի 21-ին կայացավ «Ժառանգություն» կուսակցության կանանց խորհրդի հերթական նիստը:  Նիստի օրակարգում՝ առկա քաղաքական իրադարձությունների քննարկում, «Սասնա Ծռեր»՝ մինչ ՊՊԾ և հետո, հանրության և հատկապես կանանց դերն ու նշանակությունը, Հայկական պետականության վերականգնման հռչակագիր, Հռչակագրի դրույթների ներկայացում և ընդունում, ինչպես նաև ապագա քաղաքական գործընթացների վերաբերյալ աշխատանքային օրակարգի քննարկում:

Բացման խոսքով հանդես եկավ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, «Ժառանգություն» կուսակցության կանանց խոհրդի համակարգող անդամ՝ Սուսաննա Մուրադյանը, ապա ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից խորհրդի նիստի մասնակիցներին ներկայացվեց Հայկական պետականության վերականգնման հռչակագիրը (այսուհետ՝ Հռչակագիր) և ծավալված քննարկումներից հետո բաց քվեարկությամբ Հռչակագիրն ընդունվեց միաձայն:

Խորհրդի անդամների կողմից հարցեր բարձրացվեցին, ինչպես նաև մտահոգություն հայտնեցին, որոնք հիմնականում վերաբերում էին ներքաղաքական խնդիրներին, կանանց մասնակցության հնարավորություններին: Նիստում կարևորվեց նաև ՀՀ քաղաքացիություն ունեցող քաղաքացիների ընտրելու և ընտրվելու իրավունքի իրացման խնդիրը ՀՀ սահմաններից դուրս գտնվող հայաշատ բնակավայրերում:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31