ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել Է հայ-գերմանական ֆինանսական և տեխնիկական համագործակցության շրջանակներում բնապահպանական ծրագրեր ֆինանսավորող և այդ ծրագրերն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին` Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերի Գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին գերմանական KfW բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանը, GIZ կազմակերպության ներկայացուցիչ Քարսթեն Շուլցը, Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ հայաստանյան ներկայացուցիչ Արման Վերմիշյանը, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի /WWF/հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը, GITEC/ KfW / կազմակերպության ներկայացուցիչ Ռամազ Գոխելաշվիլին, TJS ներկայացուցիչ Սերվի Նաբուսը:
Շնորհակալություն հայտնելով հանդիպմանը ներկա կազմակերպություններին համագործակցությանն համար` ՀՀ բնապահպանության նախարարը կարևորել է այն ավելի բարձր մակարդակի վրա բարձրացնելու հնարավորությունները:
Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերը շնորհակալության հայտնելով հանդիպման հնարավորություն ընձեռելու համար` Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության համագործակցության շրջանակներում կարևորել է բնապահպանական ոլորտը, շեշտել փոխգործակցության հարուստ և արդյունավետ փորձը:
Հանդիմանը ներկա կազմակերպությունների ներկայացուցիչները շնորհավորելով նորանշանակ նախարարին պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ` ներկայացրել են իրենց կազմակերպությունների կոմղից Հայաստանում իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը:
Կարդացեք նաև
ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն