Կիև-Մինսկ ուղղությամբ չվերթ իրականացնող «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ «Ժուլյանիի» օդանավակայան՝ կործանիչ օդ բարձրացնելու սպառնալիքով:
Ինչպես հաղորդում է ուկրաինական «Պրավդան», օդանավում եղել է 136 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:
Ավիաընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ դիսպետչերների կողմից օդաչուներին առանց որևէ պատճառաբանության հրահանգվել է վերադառնալ Կիև: Նշվել է, որ հրահանգը չկատարելու դեպքում օդ կբարձրացվեն կործանիչներ:
Կիևում վայրէջքից հետ Ուկրաինայի իրավապահ մարմինները ձերբակալել են Հայաստանի քաղաքացիություն ունեցող մի ուղևորի, որն ավելի ուշ ազատ է արձակվել:
Կարդացեք նաև
«Օդանավը վերադարձրին «Ժուլյանի»: Օդանավից իջեցրին Մարտիրոսյան ազգանունով մի տղամարդու : Մեզ ասացին, որ նա Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակից է և կասկածվում է հանցագործությունների մեջ»,- պատմել է ուղևորներից մեկը «Սեգոդնյա» թերթին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ