Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը կարծում է, որ կառավարության ծրագիրը գրողները չգիտեն, թե ինչպես է կազմվում «դասական ծրագիրը»․ այն պետք է ունենա վերլուծական մաս, որտեղ պետք է ներկայացված լինեն արտաքին ու ներքին մարտահրավերները, պետք է բերվեն ցուցանիշներ, որոնք ցույց կտան իրերի իրական վիճակը, եւ նշված լինեն կոնկրետ քայլերը, որոնք անհրաժեշտ է անել։
Պարոն Մկրտչյանը նկատել է, որ թեեւ ասում են, թե սա վեցամսյա ծրագիր է, սակայն տեքստում կան տարեթվեր՝ 2018թ․, իսկ քաղաքաշինության ոլորտում՝ անգամ 2021թ․։
Բացի այդ՝ «սոցիալական ոլորտում բարելավման առումով չկա որեւէ տեսլական, չկա որեւէ լավատեսական մոտեցում»։
Հայտարարում են, որ «լինելու է չինովնիկների կրճատում, սակայն չի ասվում, թե ուր են ուղղվելու ազատված միջոցները»՝ կառավարությունը դա գաղտնի է պահում, ծրագրում էլ նշված չէ ոչինչ։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է առողջապահության ոլորտին, ապա այն ցաքուցրիվ է, չի երեւում որեւէ գաղափարախոսություն․ «Ներկայացված չէ հստակ ծրագիր՝ միտված բնակչության առողջության պահպանման խնդիրներին, կա մեկ դրույթ, որը վերաբերում է ծխախոտի դեմ պայքարին՝ անհասկանալի ձեւակերպումներով»։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում