Լրահոս
Օրվա լրահոսը

Թե թշնամին պարզապես փորձում է արհեստական լարվածություն ստեղծել. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 22,2016 11:23

ԼՂՀ պաշտպանական բանակի երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական կողմը երեկ դիվերսիոն ներթափանցման փորձ է արել:

Նկատենք, որ քառօրյա պատերազմից հետո դիվերսիոն ներթափանցման փորձերը, կարելի է ասել, դադարել էին: Ուստի տեղի ունեցածը չի կարող դիտարկվել որպես հրադադարի խախտման սովորական դեպք:

Ի վերջո, վերջին տարիներին շփման գծում տարբեր տրամաչափի հրազեններից արձակվող կրակահերթերը սովորական երեւույթ էին դարձել: Սակայն քառօրյա պատերազմից առաջ դիվերսիոն ներթափանցման փորձերը հաճախակիացել էին, ինչը դեռեւս այն ժամանակ փորձագետներին հիմք էր տալիս ենթադրելու, որ թշնամին լուրջ սադրանք է նախապատրաստում: Հետագայում այդ կանխատեսումները արդարացան:

Արդյոք այս անգամ եւս նույն իրավիճակի հետ գործ ունենք, թե թշնամին պարզապես փորձում է արհեստական լարվածություն ստեղծել: Սա հարց է, որի պատասխանը կտա միայն ժամանակը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31