Լրահոս
Օրվա լրահոսը

Իսլամական համագործակցություն կազմակերպությունը հորդորում է Հայաստանին որպես ագրեսոր ճանաչել. «Ազգ»

Հոկտեմբեր 22,2016 10:24

Տաշքենդում ընդունվել է մի փաստաթուղթ, որը դատապարտում է Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիան: Ինչպես ձեւակերպում է հոկտեմբերի 19 – ին «Ազերթաջի» գերմաներեն տարբերակը, Իսլամական համագործակցություն կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 43- րդ նիստի շրջանակներում Ուզբեկստանի մայրաքաղաքում հավաքված պաշտոնյաները դատապարտել են նաեւ իսլամական պատմության եւ մշակույթի քարե վկաներիՙ հուշարձանների ավերը հայկական զինուժի վերահսկման տակ գտնվող Ադրբեջանի տարածքներում:

Տաշքենդում ընդունված բանաձեւը հորդորում է ՄԱԿ- ի ԱԽ- ին Հայաստանին որպես ագրեսոր ճանաչել, անդամ պետություններին խնդրում հնարավորություն չտալ, որ Հայաստանն իր տարածքը որպես տրանզիտ գործածի զենք եւ ռազմամթերք փոխադրելու համար, ծանուցում է ադրբեջանական պետական լրատվական գործակալությունը:

Փաստաթուղթը, որ սուր քննադատում է Հայաստանիՙ Ադրբեջանի իսլամական հուշարձանները ոչնչացնելու քաղաքականությունը, պահանջում է, որ զբոսաշրջային միջազգային տոնավաճառներում, տարբեր միջոցառումների ժամանակ ՀՀ դադարեցնի Ադրբեջանի պատմական եւ մշակութային ժառանգությունը որպես իրենը ներկայացնելու քաղաքականությունը:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31