Բաթում ծովափնյա քաղաքում շարունակվում է 8, 10, 12 տարեկան շախմատիստների աշխարհի պատանեկան առաջնությունը, որտեղ խաղացվել է երեք տուր:
Մեր հանրապետության ներկայացուցիչներից գերազանց մրցելույթներ են ունենում մինչեւ 12 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Մամիկոն Ղարիբյանը եւ նույն տարիքային խմբում աղջնակների պայքարի մասնակից Մարիամ Մկրտչյանը:
Նրանք երկուսն էլ երեք հնարավորից վաստակել են 3,0 միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ