Երբ պետությունը չի հոգում անօթեւանների խնդիրը, քաղաքացիներն իրենք են լուծումներ գտնում: Այս «տան» տերն իր «կացարանը» կառուցել է սրտի ուզած վայրում` ոչ ավել-ոչ պակաս Հանրապետության հրապարակին մերձակա տարածքում, այսպես ասած, Վազգեն Սարգսյան փողոցի վրա:
Գուցե մտածվա՞ծ է այս քաղաքացին տուն-տեղ դրել հենց այս փողոցում` թիկունքում Գլխավոր դատախազությունն է, դիմացը` գլխավոր դրամատունը` Կենտրոնական բանկը, հույս ունենալով, որ կգրավի պաշտոնյաների ուշադրությունը: Սակայն մինչ նրան կնկատեն, նա իր կենցաղն է վարում. հենց պուրակում լվացքի պարան է կապել, լվացք արել, մնացած հագուստն էլ Երեւանի քաղաքապետարանի նստարանին դասավորել:
Լուսանկարը՝ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ»
21.10.2016