Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայոց ցեղասպանության գործում կապ ունեն նաև մասոնները». Մայքլ Հեսեման

Հոկտեմբեր 21,2016 23:11

Հայոց ցեղասպանության մասին առաջին տասնամյակը չէ, որ խոսվում է. այս ընթացքում գտնվել ու ուսումնասիրվել են հարյուրավոր փաստաթղթեր, բայց այնուամենայնիվ դեռ շարունակվում են հանրությանը ներկայացվել մինչ այս անհայտ փաստաթղեր: Դրանց մի մասը պահվում է Վատիկանում:  Վերջիններս այսօր լրագրողներին ներկայացրեց գերմանացի պատմաբան, բազմաթիվ աշխատությունների հեղինակ Մայքլ Հեսեմանը, որ 2009 թ.-ից աշխատում է Վատիկանում:

Պատմաբանը նշում է. «Երկար տարիներ այս փաստաթղթերի գոյությունը գաղտնի էլ պահվել. դրանք փոխանցվել են Հռոմի մի պապից՝ մյուսին, այնպես որ գաղտնազերծումն այնքան էլ հեշտ չի եղել: Այդուամենայնիվ, այն, որ հիմա դրանք առավել հասանելի են դարձել՝ խոսում է Հռոմի Մայր աթոռի ավելի թափանցիկ լինելու մասին: Երբ Հռոմի ֆրանցիսկոս պապը Հայաստանում էր, Ազգային գրադարանի տնօրենը բառի բուն իմաստով աղաչեց նրան այդ փաստաթղթերը հանձնել գրադարանին, սակայն այդ ժամանակահատվածում դրանք արդեն գաղտնազերծված էին»:

Անդրադառնալով վերջիններիս պարունակությանը՝ Հեսեմանն ասաց, որ դրանցում մեծամասամբ հաստատվում էր, այն փաստը, որ Օսմանյան կայսրության կողմից իրականացվածը համակարգված բնաջնջում էր տարածաշրջանում բնակվող բոլոր քրիստոնյաների նկատմամբ: Թուրք կառավարությունը համոզված էր, որ երկիրն առավել հզոր է, երբ ազգային առումով միատարր է. այդ դեպքում այն ավելի հեշտ է կառավարել:
«Ես ստիպված էի հենվել նրա վրա, որ բոլոր այդ գործընթացները անմիջական կապ ունեին նաև մասոնների հետ, որոնք աչքի են ընկնում իրենց ազատական, բայց միևնույն ժամանակ ընդգծված հակաքրիստոնեական հայացքներով»,-հավելեց Հեսեմանը:

Հարցին, թե այս փաստաթղթերը հնարավորություն կտան արդյոք հայ ժողովրդին միջազգային ատյաններին դիմելու և ճանաչում պահանջելու՝ գերմանացի պատմաբանը պատասխանեց. «Դիմել, ըստ էության, կարելի է, բայց այդ նույն միջազգային ատյաններում շատերն այս կամ այն կերպ կապված են մասոնական օթյակների հետ՝ ուստի, որոշումների օբյեկտիվության հարցում կասկածներ են առաջանում»:

Հեսեմանը թղթերի վերաբերյալ իր աշխատանքները հրատարակել է «Հայերի ցեղասպանությունը» վերնագիրը կրող գրքում: 1100 էջանոց այս աշխատանքն այժմ Գիտությունների ազգային ակադեմիայում է և հասանելի է բոլորի համար:
Որևէ կերպ կօգտագործվեն փաստաթղթերը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, թե ոչ՝ մնում է միայն ենթադրություններ անել:

Լառա ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Տաթեւ Կարապետյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31