Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Գառնիկ Բադալյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Գառնիկ Բադալյանին ազատել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ:
Նշենք, որ Գառնիկ Բադալյանը ՀՀԿ խորհրդի անդամ է: